1182 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 09:57
Օրենքի դաշտում

Ինչի մեջ է մեղադրվում Մարտուն Գրիգորյանը. նոր տեղեկություններ

Ինչի մեջ է մեղադրվում Մարտուն Գրիգորյանը. նոր տեղեկություններ

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Մարտուն Գրիգորյանին տանում են կալանքի՝ ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքով: 

Ավելի վաղ իրավապահները հայտնել էին, որ 

Հակակոռուպցիոն կոմիտեի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամներ, ԱԺ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, բարեգործության անվան տակ, ընտրող հանդիսացող Գյումրի քաղաքի բնակչի տան վերանորոգման համար անհատույց տվել են շինարարական նյութեր:

Հիշեցնենք, որ այս գործի շրջանակում իրավապահները մայիսի 22-ին խուզարկություն են իրականացրել ԲՀԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գրասենյակում և տանը։ 

Լիա Սարգսյան