372 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-12 13:44
Օրենքի դաշտում

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վարչության պետի, ինչպես նաև 4 տնօրենների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։