ՀՀ-ում առանձնահատուկ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքներին։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ նշված գումարը գոյացել է դեռևս 2024 թվականից։ Միաժամանակ, 2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդով վաճառքից փաստացի մուտքերը կազմել են 410 մլն 150,5 հազար դրամ։
Նշվում է, որ այդ գումարից ՆԳՆ-ին արդեն հատկացվել է 148 մլն 542 հազար 900 դրամ։