303 դիտում, 49 րոպե առաջ - 2026-11-12 15:08
Քաղաքական խաղադաշտ

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք, բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Վարդանյան

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք, բա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,

Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,

Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,

Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,

Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,

Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք»։