129 դիտում, 5 ժամ առաջ - 2026-11-12 10:38
Հայաստանով մեկ

203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն. Վաղարշապատի համայնքապետարան

203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն. Վաղարշապատի համայնքապետարան

Վաղարշապատի համայնքապետարանը տեղեկացնում է.

«Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ նախկինում գործող կարգով 203 երթուղու՝ Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն էր և շարունակելու է լինել այն։ Միաժամանակ, ուսանողների տեղափոխումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով Վաղարշապատի համայնքապետարանը համագործակցել է Երևանի քաղաքապետարանի հետ և ձեռք բերել համաձայնություն՝ ուսանողներ տեղափոխող՝ համապատասխան ցուցատախտակով երթուղին շարունակելու է գործել մինչև Մատենադարան։

Այսպիսով, ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը լինելու է Մատենադարանը։

Միաժամանակ, Մատենադարանի տարածքում ավտոբուսը չի կայանելու։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը շարունակելու է գործել՝ ապահովելով Վաղարշապատից Երևան մեկնող ուսանողների համար ավելի հարմար երթևեկություն»։