348 դիտում, 8 ամիս առաջ - 2026-02-05 12:41
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանն ու Ռուսաստանը ընդլայնում են քաղաքների գործընկերությունը։ Վաղարշապատի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Պետրոզավոդսկ

Հայաստանն ու Ռուսաստանը ընդլայնում են քաղաքների գործընկերությունը։ Վաղարշապատի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Պետրոզավոդսկ

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ամրապնդել երկկողմ կապերը տարածաշրջանային և համայնքային մակարդակում՝ հետևողականորեն զարգացնելով քույր քաղաքների ձևաչափը և տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործնական համագործակցությունը։ Հայկական և ռուսական քաղաքների միջև ուղիղ շփումները ձևավորում են փորձի փոխանակման, կառավարման արդյունավետ լուծումների ներդրման, ինչպես նաև հումանիտար, կրթական և սոցիալ տնտեսական համատեղ ծրագրերի իրականացման կայուն հարթակ, ինչը նպաստում է երկու երկրների բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և գործընկերային վստահության խորացմանը։\n2026 թվականի փետրվարի 5-ից 8-ը Վաղարշապատ քաղաքի պատվիրակությունը կայցելի քույր քաղաք Պետրոզավոդսկ։


Այցի աշխատանքային ծրագիրը միտված է հաջողված համայնքային փորձի, ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ներդրումային նախագծերի ներկայացմանը, ինչպես նաև երկու քաղաքների մասնագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնմանը։\nԱռաջին օրը հայկական պատվիրակությանը կներկայացվի «ԷՖԵՌ» հրշեջ ռոբոտատեխնիկայի ինժեներական կենտրոնի գործունեությունը և «Պետրոզավոդսկի կոմունալ համակարգեր Վոդոկանալ» ձեռնարկության աշխատանքը, որտեղ իրականացվում է «Մաքուր ջուր» նախագիծը։ «ԷՖԷՌ» ինժեներական կենտրոնը համարվում է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հրդեհաշիջման ժամանակակից համակարգերի և ռոբոտացված համալիրների առաջատար մշակողներից ու արտադրողներից։ Ծրագրում նախատեսված է նաև ծաղկեպսակի տեղադրում «Փառքի հավերժական կրակ» և «Անհայտ զինվորի գերեզմանի» հուշահամալիրում՝ ընդգծելով ընդհանուր պատմական հիշողության նկատմամբ հարգանքը։\nՓետրվարի 7-ին Վաղարշապատի ներկայացուցիչները կմասնակցեն Կարելիայում անցկացվող միջազգային ձմեռային «XXV Օլիմպ Հիպերբորեա» փառատոնին, որը տարածաշրջանի խոշորագույն մշակութային միջոցառումներից է և ամեն տարի միավորում է տասնյակ հազարավոր մասնակիցների ու հյուրերի Ռուսաստանի տարբեր քաղաքներից և արտասահմանից։


Փառատոնը նպաստում է մշակութային փոխանակմանը և միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Պետրոզավոդսկի Ռազմական փառքի կենտրոն։\nԱյցը կավարտվի Պետրոզավոդսկի քաղաքային վարչակազմի, Կարելիայի Հանրապետության զարգացման նախարարության և ազգային ու տարածաշրջանային քաղաքականության նախարարության ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներով, որոնց ընթացքում կքննարկվեն քույր քաղաքների շրջանակում հետագա համագործակցության ընդլայնման և նոր համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։\n


Վաղարշապատի պատվիրակության կազմում ընդգրկված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիկ Յայլոյանը, համայնքի ղեկավարի խորհրդականներ Մանվել Մելիքյանը և Նարեկ Խաչատրյանը, ավագանու անդամ Ներսես Մելիքյանը և համայնքի ղեկավարի օգնական Արմեն Քամավոսյանը։ Պետրոզավոդսկի համայնքային թիմի պատասխան այցը Վաղարշապատ նախատեսվում է կազմակերպել մարտին, ինչը հնարավորություն կտա շարունակել փորձի փոխանակումը և ամրապնդել ձեռք բերված պայմանավորվածությունները։\nՎաղարշապատի և Պետրոզավոդսկի միջև քույր քաղաքների կապերի զարգացումը հաստատում է հայ ռուսական հարաբերությունների ակտիվ և կառուցողական բնույթը՝ բացելով նոր հնարավորություններ համատեղ զարգացման, գործարար համագործակցության և հումանիտար երկխոսության համար։