387 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-13 09:46
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը), ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):