261 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-06 14:20
Քաղաքական խաղադաշտ

Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրահաղորդման ընկերության պատվիրակությունը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Դավիթ Խուդաթյանն ու Թուրքիայի էլեկտրահաղորդման ընկերության պատվիրակությունը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքներին։

Կարևորվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Խուդաթյանը նշել է, որ տեղի է ունեցել Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար կազմերի հետ։