1035 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 13:31
Աշխարհով մեկ

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին. ինչ են քննարկել

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին. ինչ են քննարկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 15-ին ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Report»-ը, զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջան-Թուրքիա եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ուղղություններով, և գոհունակությամբ նշվել է համագործակցության առավել ամրապնդումը «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։