375 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-16 09:34
Քաղաքական խաղադաշտ

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին. Ալեն Սիմոնյան

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է, թե Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ 2026 թվականի ընտրություններում Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին։

«Նման բան չի ասվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանի խոսքով՝ թուրք գործիչն ասել է, թե աջակցում են այն գործընթացին, որը տանում է Հայաստանի գործող իշխանությունը։

Նա ասաց, թե շնորհակալություն է հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ու տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են «Հայաստանի հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու ու առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում առևտուրը զարգացնելու կոչերին»։