«Իշխանություն»լրատվականի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում հանդիպել է Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, երկկողմ զբոսաշրջային հոսքերի ավելացման և նոր ուղղությունների ձևավորման հնարավորությունները։
Կողմերը անդրադարձել են նաև միջազգային ուղևորափոխադրումների ակտիվացմանը, Հայաստանի հասանելիության բարելավմանը և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։