438 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-27 12:48
Օրենքի դաշտում

Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով

Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստի նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած ակտիվիստ Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանություն հոդվածով։

«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»,- Sputnik Արմենիա-ին հայտնել են Քննչական կոմիտեից: