2145 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-24 17:06
Քաղաքական խաղադաշտ

Ալեն Սիմոնյանի խոսնակը հեռանում է ԱԺ-ից. նա չի աշխատի Ռուբեն Ռուբինյանի հետ

Ալեն Սիմոնյանի խոսնակը հեռանում է ԱԺ-ից. նա չի աշխատի Ռուբեն Ռուբինյանի հետ

Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը գրել է, որ այլևս չի աշխատելու Ազգային ժողովում: 

«Հարգելի՛ սիրելիներ,

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։ 

Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս` լրագրողներ, խմբագիրներ` բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։ 

Եվ իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,-գրել է նա: