Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակ, որտեղ երեւում է, թե ինչպես է քրեական ոստիկանության օպերը ձերբակալված անձին ծեծի ենթարկում՝ ցուցմունք ստանալու համար։
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են»․-գրել է նա։ Սարգսյանը հայտնել, որ առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։