540 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-28 14:05
Քաղաքական խաղադաշտ Կուլիսներում

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը\nհայհոյում է քաղաքացուն

«Դու բո․ի տղա ես»․ ՔՊ-ական Սիմիդյանը\nհայհոյում է քաղաքացուն

ՀՄ նախկին նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանը,\nով ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թ․\nխորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում, համացանցում «փայլում» է\nիր գռեհիկ եւ հակահիգիենիկ պահվածքով։ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել\nէ ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի, ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանի և ՏԿԵ նախկին\nնախարար Գնել Սանոսյանի հետ մի լուսանկար, որի տակ մի օգտատեր մեկնաբանություն է\nթողել, ինչին ի պատասխան Սիմիդյանը գրել է․ «Դու բ․․ի տղա ես»։

\n\n

Հանրային\nպաշտոն զբաղեցրած և կրկին պատգամավոր դառնալու հայտ ներկայացրած անձի համար նման\nբառապաշարը ոչ միայն անընդունելի է, այլ նաև ցույց է տալիս, որ պետական գործչի\nվարքագծի նվազագույն պատկերացում\nանգամ չունի այս անձը։

\n\n

ՔՊ-ի ներսում\nՍիմիդյանին հուշել են, որ նման պահվածքը ծայրահեղ վնասակար է կուսակցության համար,\nեւ վատ լույսի տակ է դնում նրա թեկնածուական հավակնությունները։ Այդ հուշումից\nհետո Սիմիդյանը մեկնաբանությունը արագորեն հեռացրել է։ Բայց, ինչպես միշտ,\nսոցիալական ցանցերում ոչինչ չի «ջնջվում»․ «Իշխանություն» լրատվականը հասցրել է ֆիքսել\nայդ մեկնաբանությունը։


\n\n