1791 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-24 13:33
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Շարքային» քաղաքացուն մարդատեղ չեն դնում. աշխատակից

«Շարքային» քաղաքացուն մարդատեղ չեն դնում. աշխատակից

Առինջ Մոլի աշխատակիցներից մեկը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենց ամենամեծ խնդիրը իշխանությունների և պատասխանատու կառույցների լռությունն է։

«Մեզ, որպես շարքային քաղաքացիների, կարծես մարդատեղ չեն դնում։ Երեկվանից ոչ ոք չի եկել, ոչ մի պատասխան չի տվել։ Միայն հիշեցնում են հարկերը վճարելու կամ տուգանքների մասին, բայց երբ մենք խնդիր ունենք, մեզ պատասխանող չկա։ Շատերս վարկեր ենք վերցրել, այդ խանութներն ենք բացել, ներդրումներ արել։ Ես ընդամենը վեց ամիս է՝ այստեղ եմ աշխատում, ու այսօր անգամ չգիտեմ՝ վաղն ինչ եմ անելու»,– ասաց աշխատակիցը։

Հիշեցնենք, որ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում քանի, որ իրավապահ մարմինները կասեցրել են Առինջ մոլի տաղավաների աշխատանքը, իսկ աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի, որն էլ հանդիսանում է իրենց ապրուստի միջոցը: Իրենց միակ պահանջն է վերադառնալ իրենց աշխատանքին: