1683 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-23 13:56
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Ի՞նչ անենք՝ չաշխատե՞նք, գնա՞նք փող մուրանք». Առինջ Մոլի աշխատակից

«Այսօր մարդիկ եկել էին օրական 5-6 հազար դրամ աշխատելու, բայց չեն աշխատում։ Եթե չենք աշխատում, այդ բյուջեն ո՞նց է լցվելու»,– ասաց աշխատակիցը։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է կայացվել նման որոշումը։

«Ո՞վ է այս հարցին լուծում տալու, եթե այսօր ոչ ոք չի աշխատում։ Կան մարդիկ, որոնք օրական 5-6 հազար դրամով էին աշխատում, իսկ հիմա աշխատանք չունեն։ Ո՞վ է նրանց տունը պահելու։ Ոստիկաննե՞րը։ Իրենք իրենց ամսվա աշխատավարձը ստանում են, խնդիր չունեն։ Վերևից հրամանը գալիս է՝ «սենց պետք է անես», ու վերջ, իսկ ժողովուրդը թող մտածի, թե ինչպես ապրի։

Հարցրեք՝ ինչ հիմնավորմամբ են փակել։ Դրա համար էլ հավաքվել ենք այստեղ։ Ոչ մի հստակ բացատրություն չի տրվել։ Սա անելու բան չէ։

Հինգ տարի աշխատել ենք այստեղ, այդ ընթացքում ոչ ոք չի ասել, որ խնդիր կա։ Խանութները զարգացել են, ամեն ինչ նորմալ է եղել։ Մենք պետությանը հարկեր ենք վճարում։ Եթե այսօր չենք աշխատում, այդ բյուջեն էլ չի լցվելու։ Թող փակեն, միևնույն է, այդ գումարը չի մտնելու բյուջե, որովհետև հենց մենք ենք այդ գումարը ստեղծում։

Ասում են՝ թոշակ են բարձրացրել։ Լավ, բայց ո՞ւմ հաշվին։ Թող աշխատենք, որ բյուջեն ավելի մեծանա, ոչ թե մարդիկ մնան առանց աշխատանքի։ Ի՞նչ անենք՝ չաշխատե՞նք, գնա՞նք փող մուրանք։

Մեր հաջորդ քայլն ավելի լայնամասշտաբ կլինի։ Այս հարցը վերջիվերջո պետք է լուծում ստանա։ Այսպես չի կարելի թողնել։ Մինչև ո՞ւր են մեզ հասցնելու։ Այսօր մարդիկ եկել էին 5 հազար դրամ աշխատելու, բայց նույնիսկ դա չեն կարողանում անել։ Ոստիկաններն այս պահին պետք է մարդկանց ջուր տան: Իսկ «Առինջ Մոլ»-ի տնօրինությունը մենք ենք՝ աշխատողներս»։