492 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-07 13:46
Քաղաքական խաղադաշտ

Չկալովկայի ՀՀԿ֊ական գյուղապետն\nընդգրկվել է  ՔՊ֊ի ցուցակում․  ինչպես է գյուղում փող բաժանել

Չկալովկայի ՀՀԿ֊ական գյուղապետն\nընդգրկվել է  ՔՊ֊ի ցուցակում․  ինչպես է գյուղում փող բաժանել

\n\n«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված\nհամայնքի Չկալովա բնակավայրի վարչական ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Վահրամ Կարապետյանն\nընդգրկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների\nհամամասնական ցուցակում։
\n
\nՎահրամ Կարապետյանը համայնքի ղեկավար է եղել դեռևս\nՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին և համարվում է ՀՀԿ-ական համակարգի ներկայացուցիչ։\n
\n
\n2021 թվականին նա ՀՀԿ-ական Սարգիս Մուրադյանի դաշինքով\nմասնակցում է Սևանի համայնքապետի ընտրություններին, եւ արդյունքում կրկին զբաղեցնում\nՉկալովա համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այդ ժամանակ Սարգիս Մուրադյանը հանդես էր գալիս\nորպես ընդդիմադիր թեկնածու և հենց այդ դիրքավորմամբ էլ ստացավ ընտրողների վստահությունը։\n
\n
\nԱյսօր նույն այդ ընդդիմադիր դաշինքով ընտրված վարչական\nղեկավարը հայտնվել է ՔՊ-ի ցուցակում և այդ մասին սոցցանցի իր էջում հպարտությամբ ազդարարել\nդեկտեմբերի 30-ի գիշերը։
\n
\nՀետաքրքիր է, որ դրանից օրեր առաջ` հավանաբար ՔՊ ցուցակում ընդգրկվելու երազանքի շեմին,\nՎահրամ Կարապետյանը «Ամանորի նվերի» անվան տակ գումար է բաժանել համայնքի բնակիչներին։\nՎարչական ղեկավարը հայտարարել է, որ գումարը տրամադրել է իր անձնական միջոցներով, սակայն\nայդ «միջոցառումը» լուսաբանվել է համայնքապետարանի պաշտոնական էջով։ Սա տեղի է ունեցել\nընտրական գործընթացին նախորդող ժամանակահատվածում և անմիջապես այն փուլում, երբ նա\nընդգրկվել է իշխանության ցուցակում։


\n\n

 
Լիա Սարգսյան