Առինջ Մոլի աշխատակիցները շարունակում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները՝ պահանջելով, որ պետությունը լուծում տա ստեղծված իրավիճակին։ Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ խանութների փակման հետևանքով բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են ծանր վիճակում։
«Մենք խնդրում ենք ուղղակի, որ այս պետությունը մեզ օգնի, օգնի մեր հարցի լուծումը տա։ Էլ վիճակ չունենք՝ ինչ անենք։ Ինչ ունենք-չունենք, գիշեր-ցերեկ աշխատել ենք, որ բիզնես զարգացնենք, մեր երեխաներին պահենք։ Հիմա ոչ մի բան չգիտենք՝ ինչ անենք։ Ինչ ունենք-չունենք բերել լցրել ենք էդ խանութներում»,- ասաց նա։
Աշխատակցի խոսքով՝ խանութը շուրջ հինգ տարի առաջ կառուցել է օրենքի պահանջներին համապատասխան:
«Մենք վարձատու ենք, ամեն բան օրենքի սահմանում է արված: Հիմա ինչն է պատճառը՝ չգիտենք։ Չգիտենք՝ ինչ պետք է անենք»,- հավելեց նա։