1737 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 17:24
Հայաստանով մեկ Քաղաքական խաղադաշտ

Մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք. Սամվել Կարապետյան

Մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք. Սամվել Կարապետյան

Մեզ փողոց մարդ հանելու համար տրիգեր պետք չէ, տրիգերը պետք է փոփոխություն անելու համար: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Դուք երևի արդեն չեք կասկածում, որ մենք, երբ ուզենք, կհանենք փողոց մարդկանց, բայց հանենք, որ ի՞նչ անենք»,-նշեց նա:
Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ իշխանափոխության մասին խոսելով չեն ասել, որ միայն փողոց դուրս գալով կանեն դա:

«Մենք ավելի հետաքրքիր կանենք »,-ասաց նա:

Նա նաև ընդգծեց, որ դեռ ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունները շարունակվում են։ «Օրը կգա՝ մեր խոսքը կասենք»։