1632 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 19:31
Քաղաքական խաղադաշտ

Հաղթանակից հետո ձեռքներս քշտելու ենք,շորերներս հանենք ու անցնենք մեր երկիրը վերականգնելուն․Խաչատրյան

Հաղթանակից հետո ձեռքներս քշտելու եԳործող իշխանությունը լիովին ձախողել է տնտեսության, գյուղատնտեսության և աղետի գոտու վերականգնման ոլորտները։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորն անդրադարձավ երկրաշարժի հետևանքների և վթարային շենքերի չլուծված խնդրին։

«Երբ եկա մարզպետ աշխատելու, բնակվեցի Հունանյանի կառուցած շենքերում։ Իսկ դրանից հետո քանի՞ շենք է կառուցվել տուն կորցրած մեր քաղաքացիների համար։ Չենք կարող ասել, թե աղետի հետևանքներն իսպառ վերացվել են, քանի դեռ մարզպետարանի հենց հետևում կան չորրորդ կարգի վթարային շենքեր ու տնակներ։ Այս հարցի վրա աչք փակել չի կարելի, մարդը չպետք է ամեն անգամ տուն մտնելուց վախենա հերթական ցնցումից»,- նշեց նա։

Պատգամավորը ներկայացրեց նաև Շիրակի մարզի, մասնավորապես՝ Աշոցքի և Ամասիայի գյուղատնտեսության ու արդյունաբերության ծանր վիճակը՝ խստորեն քննադատելով գործող իշխանության տնտեսական քաղաքականությունը։

«Գյուղատնտեսությունն այս մարզում անկում է ապրում։ Վարելահողերի կեսից ավելին չի մշակվում, բայց իրենք հպարտությամբ երջանկանում են, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանից չորրորդ սորտի մի բուռ ալյուր եկավ։ Մենք գյուղատնտեսության վերականգնման լայնածավալ քաղաքականություն ենք իրականացնելու և օգնելու ենք փոքր տնտեսություններին, որոնք մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։ Աշոցքում ժամանակին երեք գործարան կար, հիմա քանի՞սն է մնացել»,- ասաց Խաչատրյանը։նք,շորերներս հանենք ու անցնենք մեր երկիրը վերականգնելուն․Խաչատրյան