Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ TRIPP նախագծի մեկնարկի կապակցությամբ իրեն ուղղված ջերմ խոսքերի համար։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
«Հարգելի՛ նախագահ Դոնալդ Թրամփ, ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մեկնարկի կապակցությամբ ինձ ուղղված ջերմ խոսքերի համար», — նշել է պետության ղեկավարը։
Նշենք, որ այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել են TRIPP նախագծի մեկնարկը։ Իր հերթին Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նախագծի իրականացման համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ համագործակցության և նախագծի մեկնարկը հնարավոր դարձնելու համար։