«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը գրել է․
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ողջունել է Հայաստանի նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը։
Դե, իհարկե, ինչպե՞ս կարող էր չողջունել ալիևյան սահմանադրությունը։ Սա Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի պատվերով լուծարելու սահմանադրություն է։ Միգուցե Արցախի Հանրապետության լուծարման համը բերաններդ է մնացել, և արդեն ամբողջ հայ ազգին եք ուզում փախստական սարքե՞լ, ապշերոնյան խանե’ր։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դրական է գնահատել ՀՀ նոր Սահմանադրության նախագծում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ ընդգծելով, որ պաշտոնական Բաքվի համար կարևոր է, որ նոր Սահմանադրությունը չպարունակի նման դրույթներ։