222 դիտում, 41 րոպե առաջ - 2026-11-23 14:16
Քաղաքական խաղադաշտ

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

Նոր Սահմանադրության մեջ խմբագրվել է նաև գործող սահմանադրության Հոդված 21-ը, որը վերաբերում է ՀՀ խորհրդանիշերին։

Գործող Սահմանադրության մեջ գրված է․

«Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:

2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։

4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով»:

Նոր Սահմանադրության նախագծում Հոդված 16-ն է Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների մասին, որն ընդամենը մեկ կետ է պարունակում։

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները՝

1. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը: Զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։

Ստացվում է՝ գործող Սահմանադրության համեմատ՝ նոր նախագծում խորհրդանիշներին վերաբերող հոդվածի նկարգրական մասը հանվել է։ Նախագծում այլևս առանձին չեն նկարագրվում Հայաստանի դրոշի գույներն ու զինանշանի պատկերները, դրանց նկարագրությունը և օրհներգը սահմանելու հարցը վերապահվում է օրենքին, որի ընդունման համար նախատեսվում է հանրաքվե։