Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նշում են ադրբեջանական կայքերը։
Ընդգծվել է Թրամփի պատմական դերը անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման համաձայնագրերի կնքման գործում, նշում են ադրբեջանական կայքերը։
Ալիևը անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ալիևը նշել է, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել, դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման մեջ։ Այս առումով նա հատկապես ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։