333 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-26 07:57
Քաղաքական խաղադաշտ Աշխարհով մեկ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում

Արարատ Միրզոյանն աշխատանքային  այցով կգտնվի Ստրասբուրգում

 Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:

Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:

Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ: