408 դիտում, 10 ամիս առաջ - 2025-12-01 11:16
Քաղաքական խաղադաշտ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել. օրակարգը հայտնի է
Դեկտեմբերի 2-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:
 
Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 2-ին նախարար Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի կունենա ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը:
 
Քննարկումների արդյունքներով ժ. 14:30-ին (Երևանի ժամանակով) ՀՀ ԱԳ նախարարը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
 
Դեկտեմբերի 3-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթաժողովին։
 
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։