471 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-12 11:59
Հայաստանով մեկ

203 համարի ավտոբուսի վերջնակետը «Կիլիկիա» ավտոկայանից կտեղափոխվի Մատենադարանի հարակից տարածք

203 համարի ավտոբուսի վերջնակետը «Կիլիկիա» ավտոկայանից կտեղափոխվի Մատենադարանի հարակից տարածք

Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։
Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։