540 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-11 19:50
Աշխարհով մեկ

Թուրքական ինքնաթիռն անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց

Թուրքական ինքնաթիռն անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց

Վրաստանի տարածքում թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի ու Ադրբեջանի պետական ​​սահմանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա։\n

Իր հերթին Վրաստանի օդային նավիգացիայի վարչությունը հայտնում է, որ թուրքական C-130 ռազմական ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց։\nՎարչության տվյալներով՝ ինքնաթիռը տագնապ չի հնչեցրել։