684 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 10:48
Հայաստանով մեկ

14-ամյա Վահեն անհետացել է, թողնելով մի գրություն

14-ամյա Վահեն անհետացել է, թողնելով մի գրություն


Որոնվում է 14-ամյա Վահե Ապիկյանը, որը ծառայում է որպես դպիր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Ըստ ընտանիքի՝ հուլիսի 29-ի առավոտյան Վահեն առանց որևէ մեկին տեղեկացնելու դուրս է եկել տնից։ Նա իր հետ վերցրել է միայն եկեղեցական համազգեստը և թողել գրություն, որտեղ նշել է, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր։

Հարազատների փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ նա կարող է այցելել որևէ եկեղեցի՝ աղոթելու նպատակով։ Նրանք դիմում են բոլոր եկեղեցիների սպասավորներին, հավատացյալներին և քաղաքացիներին՝ խնդրելով ուշադրություն դարձնել և, Վահեին նկատելու դեպքում, հոգ տանել նրա անվտանգության մասին ու անմիջապես կապ հաստատել ընտանիքի հետ։

Կոնտակտային համարներ՝

Հայր՝ Տիգրան Ապիկյան – 093 99 56 28
Մայր՝ Գայանե Իլինա – 077 05 19 72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան – 033 30 56 16

Եթե ունեք որևէ տեղեկություն Վահե Ապիկյանի գտնվելու վայրի վերաբերյալ, խնդրում ենք անհապաղ տեղեկացնել ընտանիքի անդամներին նշված հեռախոսահամարներով: