«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետեւ շատ է պետք եղել ու միանգամից»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել եւ ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։ «Իշխանություն» լրատվականը\nհետաքննությունն է իրականացրել եւ պարզել, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասաց՝ ստում է։
Անկախ աղբյուրների տվյալներըՓաշինյանի այդ հայտարարությունը դնում\nեն լուրջ կասկածի տակ։ Խոսքերի և թվերի հակասություն է առաջանում, երբ ուսումնասիրում\nենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալները,\nորոնք հիմնված են Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ներկայացվող պաշտոնական հաշվետվությունների\nվրա։

Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմական գնումների պատկերը․\n2020-2024 թթ․ Հայաստանը\nզինտեխնիկա է ձեռք բերել ընդամենը 9 անգամ՝ 4 տարբեր երկրներից։

Ըստ բաց \nաղբյուրներում տեղ գտած զինտեխնիկաների արժեքի մասին տեղեկությունների՝ բոլոր գնումների ընդհանուր\nարժեքը կազմում է մոտ 1,65 մլրդ ԱՄՆ դոլար։ Իրական գնումները. 1,65 մլրդ, և ոչ թե\n8։\nՈրպեսզի հասկանանք\nմասշտաբների տարբերությունը, սա է հիմնական գնումների պատկերը. 2020թ.՝ 4 «Սվաթի» ռադար\nՀնդկաստանից (40 մլն դոլար) և 4 Մի-17 ուղղաթիռ Ռուսաստանից (24 մլն դոլար): \n2022թ. «Կոնկուրս»\nհակատանկային համալիրներ Հնդկաստանից (41 մլն դոլար): \n2023թ. Ֆրանսիայից 3 GM-200 ռադար\n(45 մլն դոլար) և 24 զրահամեքենա (9,6 մլն դոլար) և Հնդկաստանից 15 «Ակաշ» զենիթահրթիռային\nհամալիրներ (720 մլն դոլար) ու դրանց համար նախատեսված 400 «Ակաշ-1» հրթիռներ (600\nմլն դոլար)․ ընդամենը՝ 1,33 մլրդ դոլար: 2024թ.\n36 «CAESAR 155» մմ ինքնագնաց հրանոթ Ֆրանսիայից (216 մլն դոլար):

\nՆույնիսկ հաշվի առնելով\nհնարավոր թաքնված կամ չհաշվառված մանր պայմանագրերը, ծախսերի այս ընդհանուր ծավալը՝\n1,65 մլրդ դոլարը 5 տարվա ընթացքում, անհամեմատելի է կառավարության ղեկավարի կողմից\nնշված պարտքի աճի՝ 8 միլիարդ դոլարի հետ: \nՖինանսական հանելուկ. Ո՞ւր\nեն մնացած միջոցները: \nՀենց այստեղ առնվազն\nկասկածելի է, թե ինչպես է ՀՀ-ն կուտակել այդքան պետական պարտք։ Եթե վերցնենք 2018 թվականը\nորպես մեկնակետ, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6 մլրդ դոլար, ապա վերջին 8 տարիների\nընթացքում այն աճել է 8 միլիարդ դոլարով՝ հասնելով 14 միլիարդի։ Աճած պարտքից հանելով\nզինատեսակների վրա ծախսված 1,65 մլրդ դոլարը՝ մենք ստանում ենք մոտ 6,35 մլրդ դոլար\nպակաս գումար:

Այս հսկայական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ մանրամասն,\nպաշտոնական հաշվետվություն հասարակությունը մինչ օրս չի տեսել: Պաշտոնական բացատրության\nև միջազգային ինստիտուտների տվյալների միջև եղած հակասությունը կասկածի տակ է դնում\nիշխանության ֆինանսական քաղաքականության թափանցիկությունը: Իշխանությունները պետք է\nպատասխանեն հետեւյալ հիմնարար հարցերին՝ եթե պարտքի 8 միլիարդ դոլարն ամբողջությամբ\nչի օգտագործվել զինատեսակների գնման համար, ապա ո՞ւր են ուղղվել մնացած միջոցները:\n Ինչո՞ւ հասարակությունը տեղեկացված չէ այդ բազմամիլիարդանոց ծախսերի մասին։
Լիա Սարգսյան