«Սա քաղաքական գործընթաց չէ, սա յուրաքանչյուր հայի ճակատագրական օրակարգն է։ Սա յուրաքանչյուրիս՝ հայ լինելու, մեր ինքնությունը պահպանելու հարցն է։ Մենք ստանձնել ենք պատասխանատվությունը՝ միասնական ձևաչափով հանդես գալու։ Միասնության առաջարկին արձագանքներ ենք ստանում։ Շնորհակալ եմ բոլորին»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը համախմբվել և միասնական հուշագիր են ստորագրել չորս օրակարգային հարցերի շուրջ, որոնցից հիմնականն արդեն ներկայացվել է հանրությանը։
Մելոյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Սահմանադրության ձևավորման վերջնական գործընթացը։