432 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-06 17:32
Քաղաքական խաղադաշտ

«Կարապետյանի բացակայությունն անխուսափելիորեն զգացվելու է ընդդիմության համախմբման գործընթացում»․ Ղազինյան

«Կարապետյանի բացակայությունն անխուսափելիորեն զգացվելու է ընդդիմության համախմբման գործընթացում»․ Ղազինյան

«Սամվել Կարապետյանը նախկինում կարողացել է մեկ սեղանի շուրջ համախմբել անգամ սկզբունքային հակասություններ ունեցող մարդկանց։ Մենք՝ որպես Կարապետյանի քաղաքական ուժի ներկայացուցիչներ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վերջինիս ֆիզիկական բացակայությունը հնարավորինս քիչ զգացվի։ Միաժամանակ այդ բացակայությունն անխուսափելիորեն զգացվելու է, և հենց այդ հաշվարկով է, իմ համոզմամբ, Կարապետյանը կալանավորված»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին, թե այս անգամ ինչո՞վ է տարբերվելու ընդդիմության միավորումը նախորդ անհաջող փորձերից։