1170 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-11 11:28
Քաղաքական խաղադաշտ

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը

Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը և տրանսպորտային կապերի վերականգնման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։

Այս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Օդրա Պլեպիտեն։

«Այժմ կարևոր է ապահովել համաձայնագրի ժամանակին ստորագրումը և վավերացումը, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում նշված մյուս պարտավորությունների լիարժեք կատարումը», – նշել է նա։