Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր, որպես փոխնախագահ, հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Այս մասին ՍԴ նախագահի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Շաթիրյանը՝ տրամաբանական համարելով փոխնախագահի պաշտոնից հրաժարականը։
Նշենք, որ այսօր չորրորդ փորձից Վլադիմիր Վարդանյանին դարձրել են ՍԴ նախագահ։
Թեկնածուներից Էդգար Շաթիրյանն ասաց, որ առնվազ այսօրվա մասով ընտրության ելքն իր համար անկանխատեսելի չէր։
«Ես ընդամենը մի նախադասություն կասեմ ու սրանով կավարտեմ՝ արդյո՞ք սա էր 2020 թվականի հունիսն տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության վեջնանպատակը։ Ես չեմ ուզում հավատալ սրան անձնապես, բայց առկա իրողությունները ստիպում են հաշվի նստել դրանց հետ։ Այլ խոսքերով, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր»։
Հարցին՝ տեղեկություններ ունե՞ր իշխանական ճնշումների մասին, նա պատասխանեց՝ նշելով․ «Առնվազն իմ մասով, իմ տեսակը հաշվի առնելով, ինձ փոքրիշատ ճանաչողները կփաստեն, որ ես ճնշվողներից չեմ։ Ավելի քան 6 տարի պաշտոնավարում եմ որպես դատավոր, իմ գործունեության և իմ անձի մասով երբեք ճնշում չի եղել, չկա, չի էլ կարող լինել»։