Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործընթացներին և դրանց հնարավոր քաղաքական հետևանքներին։
Նրա խոսքով՝ Կարապետյանին կալանավորելով՝ հնարավոր չէ կոտրել ընդդիմադիր ուժերի դիմադրությունը կամ հասնել քաղաքական նպատակների։
«Ո՞վ է ասել, որ կալանավորելով կարող են ողնաշար կոտրել։ Մենք շատ ուժեղ ենք, հայրենասեր, սկզբունքային և պատրաստ՝ ամեն ինչի։ Ավելին՝ պարոն Կարապետյանին կալանավորելով՝ մեզ ավելի են մոտիվացրել։ Նարեկին կտանեն՝ կրկնակի կմոտիվացնեն, ինձ կամ մեկ այլ պատգամավորի կտանեն՝ եռակի կմոտիվացնեն»,- նշել է Ղազինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի փոխվելու Ալիևի պահանջով։