«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է.
«Այսօր մեծանուն հայ, ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և համանուն դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ծննդյան 61-ամյակն է։
Պարոն Կարապետյանին շնորհավորելու փոխարեն՝ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որ մեր հայրենիքում ունենք մարդու, ում կարող ենք վստահել և հույս դնել նրա վրա։
Իսկ Ձեզ, պարոն Կարապետյան, այսօր ուզում եմ պարզապես շնորհակալություն հայտնել՝ մեր խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու, դրանք սեփականը համարելու և լուծելու հավատն ու տեսլականը մեզ հետ կիսելու համար։
Երջանիկ տարեդարձ։ Առողջություն, ուժ և հաջողություն։
Ինչպես Դուք եք ասում՝ մենք այլևս թույլ չենք լինելու»: