1350 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-29 18:06
Քաղաքական խաղադաշտ

Եթե Փաշինյանը «Մոլդովական սցենարով» մեզ ֆիլտրի ընտրապայքարից, պլան «բ» ունենք. Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը երկու օր դիմացավ, երրորդ օրվանից արդեն լրիվ թիրախավորումների, պիտակավորումների փուլ անցավ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Նրա պնդմամբ՝ հանրային տրամադրությունները շեշտակի փոխվել են, և մոտ 40-50 000 չկողմնորոշված քաղաքացիներ, ովքեր նախորդ ընտրություններին չէին մասնակցել, հիմա մոտիվացված են գնալ քվեարկության։ Նա նշեց, որ եթե ընտրողների ընդհանուր մասնակցությունը գերազանցի 1 350 000-ը, ապա գործող իշխանության պարտությունը երաշխավորված է, ինչի պատճառով էլ վերջիններս փորձում են հասարակության մեջ ֆոբիաներ առաջացնել։

Սուրենյանցն անդրադարձավ նաև նախընտրական քարոզչության կանոններին և իշխանության կողմից հնչող հայտարարություններին։

«Առաջին օրվանից, երբ որ մենք սկսել ենք քարոզարշավը, ես հայտարարել էի, որ մասնակից 19 կուսակցություններից և որևիցե մեկին չքննադատեք, թթու բառ չասեք, չվիրավորեք, դուք ներկայացրեք ձեր ծրագիրը, իրենք էլ՝ իրենց ծրագիրը։ Այդպես էլ եղել է, բայց միանգամից հարձակում եղավ մեր վրա։ Մենք ինչ ասում ենք, մեր ասածների արժեքն էլ գիտենք, նշանակությունն էլ»,- ասաց նա։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև իշխանության ներկայիս վիճակին, որը որակվեց որպես «ցայտնոտային»։

«Մենք մաքուր ենք, մինչև վերջ գնալու ենք և մեր ծրագիրը ներկայացնենք մեր ժողովրդին։ Ինչ ասել ենք՝ դրան տեր ենք»,- ասաց նա։