Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու, ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան և կազմակերպության կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից։
Ես շատ գոհ կլինեմ եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ -չգալու երկընտրանքից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիլոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «ՈՒժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, թե 2021-26 թթ կառավարության ծրագրում ՀԱՊԿ-ը հստակ նշվում է որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ, մինչդեռ այս ծրագրում ՀԱՊԿ-ը ներկայացված չէ նույնիսկ որպես առանձին քաղաքական ուղղություն, սա նշանակո՞ւմ է, որ առաջիկա հինգ տարիներին կառավարությունը պատրաստվում է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից: Եթե այո, ո՞ր ռազմաքաղաքական դաշինքով է պատրաստվում փոխարինել ՀԱՊԿ-ը։