Երևանը կարող է շատ բան կորցնել, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Ի վերջո, ՀԱՊԿ-ում անդամակցությունը պահպանել-չպահպանելը Հայաստանի իրավունքն է։ Սակայն կարծում եմ, որ եթե նա ընտրի վերջինը, ապա շատ բան կկորցնի», — ընդգծել է նա՝ Վիետնամ կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։