69 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-12 13:09
Հայաստանով մեկ

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը

 Ամանորյա տոնական ձևավորման գործընթացով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։