330 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-12 13:36
Քաղաքական խաղադաշտ

«Արսեն Գևորգյանի մահը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դարձնել»․ Տարոն Չախոյան

«Արսեն Գևորգյանի մահը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դարձնել»․ Տարոն Չախոյան

Արսեն Գևորգյանի մահը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դարձնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկում ընդդիմադիր գործչի մահվան դեպքին։

Լրագրողի հարցին, թե արդյոք իշխանությունն իր գործողություններով մահաբեր չէ, երբ ընդդիմադիր գործիչը մահացել է բանտում, Չախոյանը պատասխանել է, որ ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ, սակայն հարց է բարձրացրել՝ արդյոք իշխանությունն է մեղավոր պատահածի համար։

Նրա խոսքով՝ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելուն։

«Ընտրակաշառք է բաժանել, մե՞նք ենք մեղավոր պատահածի համար»,- ասել է Չախոյանը։

Նա նաև նշել է, որ Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չի ունեցել։ Չախոյանի փոխանցմամբ՝ առավոտյան նրա մոտ սրտի կաթված է գրանցվել։