612 դիտում, 10 ժամ առաջ - 2026-11-11 11:30
Օրենքի դաշտում Պատմության հետքերով

«Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է պետությունը»․ Աննա Գրիգորյան

«Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է պետությունը»․ Աննա Գրիգորյան

Արսեն Գևորգյանը մահացել է պետության լիակատար վերահսկողության ներքո, նրա կյանքի, առողջության համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է պետությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Դատավորը, իմանալով, որ քաղաքական գործ է, կալանք է տվել Արսեն Գևորգյանին։ Այն դատավորը, որ քաղաքական գործով կալանքը տալիս է, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ, ինքն իր խղճի ու օրենքի առաջ պետք է հետագայում պատասխանը տա»,- նշեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ ՔԿՀ-ների խցերում այսօր խայտառակ պայմաններ են։

«Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, դրանից պետք է հետևություններ արվեն»,- նշեց Գրիգորյանը։