708 դիտում, 7 ժամ առաջ - 2026-11-11 14:31
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն Անթալիայում հանդիպել է Չեռնոգորիայի նախագահի հետ. ինչ են քննարկել

Փաշինյանն Անթալիայում հանդիպել է Չեռնոգորիայի նախագահի հետ. ինչ են քննարկել

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման, տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ: