1608 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 11:47
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ․ ինչ են քննարկել

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ․ ինչ են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:

Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետևողական զարգացման։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։