762 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-18 11:10
Քաղաքական խաղադաշտ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Գազայի պատերազմը և տարածաշրջանային այլ հարցեր։

Էրդողանը Թրամփին կոչ է արել շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև առաջարկել է Թուրքիայի աջակցությունը խաղաղությանն ուղղված ջանքերին, հաղորդում է Reuters-ը։

«Էրդողանը նշել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածության հարցում չափազանց կարևոր է առավելագույնս օգտագործել դիվանագիտական հնարավորությունները», - ասվում է Անկարայի հաղորդագրությունում։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն։