504 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-08 10:24
Քաղաքական խաղադաշտ

Թող ներեն ինձ, բայց պատմելու եմ՝ Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո ինչ էր ասում. Հովիկ Աղազարյան

Թող ներեն ինձ, բայց պատմելու եմ՝ Փաշինյանը Իրանի նախագահի հետ հանդիպումից հետո ինչ էր ասում. Հովիկ Աղազարյան

Մի էպիզոդ պետք է ասեմ, ներողություն եմ խնդրում իմ նախկին գործընկերներից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մի օր Նիկոլ Փաշինյանը խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը խոսել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ, հարցրել է, որ եթե Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնենք, իրենք խնդիրներ չե՞ն ունենա, Իրանի նախագահն էլ պատասխանել է, որ ոչ, իրենք խնդիր չունեն:

Դա նշանակում է, որ պարոն վարչապետը կամ մեզ էր հիմարի տեղ դնում, թե չենք իմանում՝ ինչ է նշանակում պարսիկ ժողովուրդ, չենք հասկանում, թե ինչ է նշանակում պարսկական դիվանագիտություն, կամ էլ ինքը լավ չի հասկանում: Ես կարծում եմ, որ ինքը հասկանում էր, ու ուզում էր մեզ «ֆռռացնել», բայց պարսկական դիվանագտությունը ե՞րբ է ուղիղ խոսք ասել, հազարից մի անգամ»,- նշել է նա: