1284 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 16:48
Քաղաքական խաղադաշտ

Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ. ինչ են քննարկել

Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ. ինչ են քննարկել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։