Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը: