Վարշավայում Հայաստան–Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Տնտեսական զարգացման ու տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու հանդիպումը։
\nԿողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով տեխնիկական և ինստիտուցիոնալ փոխգործակցության կարևորությունը։
Քննարկվել են առևտրաշրջանառության, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության և խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Բաց քննարկվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունում Լեհաստանի և ԵՄ գործընկերների ներգրավման հարցը։